Մեր մասին
Մենք նորահայտ ենք, մեզ դեռ գրեթե չեն ճանաչում, դրա փոխարեն պարտաճանաչ ենք, պատասխանատու և կրեատիվ: Արմկատալոգի ամբողջ անձնակազմը գիտակցում է՝ գոհ և բարյացակամ պատվիրատուն մշտական եկամտի աղբյուր է. այնպես որ, մենք մտադիր ենք մատուցել գերազանց ծառայություններ՝ ակնկալելով արժանի վարձատրություն:
Ծառայություններ
Փոքր և միջին բիզնեսի համար մենք մշակել ենք համալիր
ծառայություններ ընդգրկող մատչելի և ունիվերսալ փաթեթ: Ամսական մինիմալ վճարումներով Դուք կունենաք սեփական կայքը, դրա առաջխաղացմանն ուղղված մի շարք ծառայություններ և ստիպված չեք լինի մտածել հավելյալ վատնումների մասին: Ձեզ անհրաժեշտ են ավելի բարդ աշխատանքներ. խնդիր չէ «Աթալյան Ստուդիո» ընկերությունը պատրաստ է ստանձնել ամենաբարդ հանձնարարությունները:
Աթալյան Ստուդիո. Իրական գործընկեր վիրտուալ աշխարհում
Գներ- Բիզնես փաթեթ
Կայք, որն ընդգրկում է մինչև 50 լուսանկարով պատկերասրահ, ունի 2 լեզու և թարմացվում է ամսական 2 անգամ: Այս ամենին գումարած e-mailing ամսական 5.000 էլ. փոստի, գրանցում փնտրման համակարգերում, հոսթինգի և դոմենի տրամադրում: Եվ այս ամենը Դուք կարող եք ստանալ՝ վճարելով ամսական ընդամենը 8000 դրամ:








